Բրազիլիայում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման 20.2 հազար դեպք է գրանցվել, կա 632 մահ. РИА Новости

Բրազիլիայում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման 20.2 հազար դեպք է գրանցվել, կա 632 մահ. РИА Новости

Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակումների հաստատված դեպքերի թիվն ավելացել է ավելի քան 20.2 հազարով: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից:

Գերատեսչության տվյալներով՝ վերջին 1 օրում գրանցվել է վարակման 20 257 դեպք և 632 մահ: Նախօրեին գրանցվել էր վարակումների 23.5 հազար դեպք:

Համավարակի սկզբից ի վեր Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 118 646 դեպք, մահացել է 80 120 մարդ:

Բրազիլիան աշխարհում կորոնավիրուսով վարակումների և այդ պատճառով մահվան ցուցանիշներով երկրորդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում