ՀՅԴ ՀԵՄ առաջնորդ Գոռ Սարգսյանը կալանավորվել է

ՀՅԴ ՀԵՄ առաջնորդ Գոռ Սարգսյանը կալանավորվել է

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտյոմ Ավետիսյանի նախագահությամբ, բավարարել է Գոռ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժման ցուցարարների կողմից տարեց տղամարդկանց դաժան ծեծի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք անձ, որոնցից մեկը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը, մյուս անձը ընդդիմադիր ակտիվիստ Գոռ Սարգսյանն է՝ Մանուկյանի փեսան:

Դեպքը տեղի էր ունեցել Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում. մի խումբ ընդդիմադիր հայացքներով երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին նշված վայրում գտնվող՝ հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած 74, 56, 72 և 84 տարեկան տղամարդկանց և սկսել անկանոն հարվածներ հասցնել վերջիններիս մարմնի տարբեր մասերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում