ԱՄՆ-ի Սենատը Բիլ Նելսոնին հաստատել է NASA-ի ղեկավար

ԱՄՆ-ի Սենատը Բիլ Նելսոնին հաստատել է NASA-ի ղեկավար

ԱՄՆ-ի Սենատն ապրիլի 29-ին նախկին սենատոր Բիլ Նելսոնին հաստատել Է Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչության (NASA) ղեկավարի պաշտոնում: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:

Նելսոնի թեկնածությանը հավանություն են տվել միաձայն:

78-ամյա Նելսոնը, որը վեց օր անցկացրել Է ուղեծրում, երբ 1986 թվականին «Կոլումբիա» շաթլով թռիչք Է կատարել տիեզերք, Կոնգրեսում գտնվելու 18 տարվա ընթացքում եղել Է առեւտրի, գիտության եւ տրանսպորտի սենատական կոմիտում, որտեղ նա կարեւոր դեր Է խաղացել NASA-ի բազմաթիվ ընթացիկ առաջնահերթությունների սահմանման գործում:

Այն բանից հետո, երբ Նելսոնը չի վերընտրվում Սենատում, 2019 թվականին նա նշանակվում Է NASA-ի կոնսուլտատիվ խորհրդում՝ գործակալության հիմնական ծրագրերի եւ քաղաքականության վերաբերյալ կոնսուլտացիաներ տրամադրելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում