Մտքերս հայրենիքի պաշտպանության համար զոհված հայրենակիցների ընտանիքների, գերեվարվածների և անհետ կորածների ընտանիքների հետ են․ Աղաջանյան

Մտքերս հայրենիքի պաշտպանության համար զոհված հայրենակիցների ընտանիքների,  գերեվարվածների և անհետ կորածների ընտանիքների հետ են․ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

2020 թվականը բոլորիս համար լի էր մարտահրավերներով և փորձություններով:

Ամբողջ աշխարհի համար ստեղծված բարդ իրավիճակում մենք ունեցանք մեր անձնական դժբախտությունն ու կորուստները:
Այս պահին մտքերս հայրենիքի պաշտպանության համար զոհված հայրենակիցների ընտանիքների, մարտական գործողությունների արդյունքում գերեվարվածների և անհետ կորածների ու վերջիններիս ընտանիքների հետ են:

Իրապես կիսում եմ բոլորիդ վիշտն ու ցավը:
Խոնարհվում եմ մարտի դաշտում հայրենիքի պաշտպանության համար կյանքի ու մահու կռիվ տված կանանց ու տղամարդկաց, թիկունքում հսկայական աշխատանքների մաս կազմած յուրաքանչյուր անձի առջև:

Լիահույս եմ, որ 2021 թվականը լինելու է ջանք ու եռանդ չխնայելու, մեծ թափով հայրենիքի շենացմանը լծվելու տարի՝ հանուն մեր հերոսների վառ հիշատակի ու հանուն մեր երեխաների լավ ապագայի։

Խաղաղություն բոլորիս՝ մեր ներսում և մեզանից դուրս»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում