Քերոբյանը Բեռլինում մասնակցել է «Կանաչ շաբաթ» գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսի բացման արարողությանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Բեռլինում մասնակցել է «Կանաչ շաբաթ» (Grüne Woche) գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսի բացման արարողությանը։ Այն աշխարհի ամենամեծ սպառողական առևտրային տոնավաճառն է, որը հանդիսանում է կարևոր հարթակ խմիչքի և սննդի արդյունաբերության ոլորտներում:
Ցուցահանդեսի շրջանակում նախարարն այցելել է հայկական տաղավար, ծանոթացել ներկայացված արտադրանքին, զրուցել ընկերությունների զարգացման ծրագրերի վերաբերյալ։ Վրաց գործընկերների հետ Վահան Քերոբյանն այցելել է նաև Վրաստանի տաղավար, ծանոթացել ու զրուցել հարևան երկրի ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Ցուցահանդեսի շրջանակում նախարարը նաև հանդիպել է Siemens Group ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են իրենց նոր ծրագրերը և առաջարկել ընդլայնել իրենց մասնակցությունը Հայաստանում։
Կարծիքներ