Ստոլտենբերգը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին ՀՀ-ի և տարածաշրջանի համար ավելի պայծառ ապագա կառուցելու աշխատանքի համար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շնորհակալություն հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի ու տարածաշրջանի համար ավելի պայծառ ապագա կառուցելուն ուղղված աշխատանքի համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ստոլտենբերգն այս մասին ասաց Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարության ժամանակ:
Ստոլտենբերգն ու Փաշինյանը խոսել են նաև Հայաստանի ներքին բարեփոխումների առաջընթացի մասին:
«Ես ողջունեցի այն փաստը, որ դուք աշխատում եք ձեր զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունն ամրապնդելու ուղղությամբ՝ այդ թվում նաև ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրին ձեր մասնակցության միջոցով: Դուք իրական հանձնառություն եք ցուցաբերել նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ժողովրդավարական ինստիտուտներն ուժեղացնելու և իրավունքի գերիշխանությունը պահպանելու հարցում»,-ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Դիմելով Հայաստանի վարչապետին՝ Ստոլտենբերգն ասաց. «Կրկին շնորհակալություն ինձ ջերմորեն հյուրընկալելու և ձեր երկրի ու տարածաշրջանի համար ավելի պայծառ ապագա կառուցելուն ուղղված Ձեր աշխատանքի համար»:
Նաև լիահույս եմ, որ կշարունակենք ուժեղացնել գործընկերությունը՝ միասին աշխատելով ավելի մեծ խաղաղության, կայունության և բարեկեցության համար Հարավային Կովկասում և տարածաշրջանից անդին:
Կարծիքներ