Վարչապետը հանդիպում է ունեցել Սիսիանի կենտրոնական հրապարակում հավաքված քաղաքացիների հետ

 Վարչապետը հանդիպում է ունեցել Սիսիանի կենտրոնական հրապարակում հավաքված քաղաքացիների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ: Վարչապետի այցի առաջին կանգառը Սառնակունք համայնքն էր: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է սառնակունքցիներին, զրուցել նրանց հետ, լսել մտահոգությունները Սյունիքի մարզում իրականացվող սահմանազատման աշխատանքների առնչությամբ և պատասխանել համայնքի բնակիչներին հարցերին:

Սառնակունքից Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Սիսիան համայնք: Վարչապետն այցելել է Սիսիանի քաղաքային պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին՝ ծնկի իջել և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։

Այնուհետև վարչապետը հանդիպում է ունեցել Սիսիանի կենտրոնական հրապարակում հավաքված քաղաքացիների հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում