Քրեական հետախույզները հետախուզվողին հայտնաբերեցին Ռիգայի փողոցում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 19-ին Ռիգայի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Երևան քաղաքի վարչություն բերման է ենթարկվել 34-ամյա Քամյար Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ (Ապօրինի ձեռնարկատիրությունը) և 188.1-րդ (Առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացումը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարծիքներ