Դոլարի փոխարժեքը հատեց 487 դրամի սահմանը. Եվրոն եւս թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 26-ին, կազմել է 487.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.46 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 575.69 դրամ (աճել է 1.19 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 640.48 դրամ (աճել է 3.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.43 դրամ (նվազել է 0.07 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 414.99 դրամ, ոսկի՝ 29,934.11 դրամ, պլատին՝ 14,566.48 դրամ:
Կարծիքներ