ԱՀԿ-ն հայտնել է, որ կորոնավիրուսի «դելտա» շտամը հայտնաբերել են 111 երկրում
Այն երկրների և տարածքների թիվը, որոնցում շրջանառվում է կորոնավիրուսի բարձր վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, հուլիսի 6-13-ն աճել է 7-ով: Այժմ 111 երկրում շրջանառվում է «դելտա» շտամը: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
«SARS-CoV-2 վիրուսը շարունակում է շրջանառել և զարգանալ», – ասված է ԱՀԿ-ի ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում:
«Դելտան», ամենայն հավանականությամբ, առաջիկա ամիսներին կդառնա աշխարհում գերիշխող տարբերակ»,- ընդգծում են ԱՀԿ-ից:
ԱՀԿ-ն հրապարակել է այն երկրների ցանկը որտեղ այդ շտամը հայտնաբերվել է․ Հնդկաստան, Ռուսաստան, մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Իսպանիա, Թուրքիա, Ֆրանսիա, Ինդոնեզիա, Թաիլանդ, Ճապոնիա, Իսրայել, Բրազիլիա, ԱՄՆ և Հարաֆային Աֆրիկա։
Տեղեկություններ կան նաև Չինաստանում այդ շտամի առկայության մասին, թեև համաճարակաբանական տեղեկագրի համաձայն ՝ այդ տեղեկատվությունը «ստացվել է ԱՀԿ-ի ոչ պաշտոնական աղբյուրներից և հետագայում կվերլուծվի»:
Միևնույն ժամանակ, կազմակերպությունը ներկա պահին տվյալներ չունի Եգիպտոսում, Չեռնոգորիայում, Կուբայում, ինչպես նաև մի շարք այլ պետություններում և տարածքներում «դելտա» տարբերակի առկայության մասին։
Կարծիքներ