Ամերիկյան զորքերի ավելի քան 90 %-ը դուրս է բերվել Աֆղանստանից
Ամերիկյան զորքերի դուրս բերումն Աֆղանստանից ավարտվել է ավելի քան 90 տոկոսով: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներ, նման տվյալներ է հաղորդել Պենտագոնը:
ԱՄՆ-ն և դաշնակից երկրները մտադիր են մինչև 2021 թվականի սեպտեմբերի 11-ն ավարտին հասցնել իրենց զորակազմն աֆղանական տարածքներից:
Դիտորդները մտավախություն են հայտնում, որ Աֆղանստանից արտասահմանյան զորքերի հեռանալուց հետո այնտեղ կարող են առավել ակտիվ գործունեություն ծավալել «Թալիբան» ծայրահեղական շարժման անդամները:
Վերջին ամիսներին թալիբները հարձակումներ են իրականացնում, որոնց ընթացքում իրենց հաջողվել է նոր տարածքներ զավթել:
Կարծիքներ