«Ֆեհերվար» ակումբի սպորտային տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել «Արարատի» դեմ խաղից հետո

«Ֆեհերվար» ակումբի սպորտային տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել «Արարատի» դեմ խաղից հետո

Հունգարական «Ֆեհերվար» ակումբի սպորտային տնօրեն Զոլտան Կովաչը հրաժարականի դիմում է ներկայացրել «Արարատի» դեմ խաղից հետո, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից:Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Հայաստանում կրած պարտությունից հետո ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել, ինչը ստեղծված իրավիճակում, կարծում եմ, ամենաարդար ու ազնիվ որոշումն էր»,-ասել է Կովաչը:

Նշվում է, որ նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականից:

Հիշեցնենք`Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատը» ընդհանուր 3-1 հաշվով հաղթեց «Ֆեհերվարին»` դուրս թողնելով մրցաշարից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում