Ընտանիքը, ճամփորդությունից վերադառնալով, տանը 23 մահացու թունավոր կոբրա է գտել
Հնդկական Յութամսարա գյուղի ընտանիքը վերադարձել է ուղեւորությունից և իր տանը 23 մահացու թունավոր կոբրա հայտնաբերել։ Հայտնում է է Lenta-ն՝ հղում կատարելով News Track պարբերականին։
Մանգեշ ազգանունով տղամարդը ընտանիքի հետ մի քանի օրով ուղեւորության էր մեկնել։ Վերադառնալով՝ նրանք մուտքի մոտ օձի կաշի են գտել։ Սկզբում Մանգեշը դրան ուշադրություն չի դարձրել, քանի որ զբաղված էր գործերով։
Երեկոյան հանկարծ սենյակում կոբրա են տեսել։ Վախից Մանգեշը կորցրել է գիտակցությունը։ Ուշքի գալով՝ նա ընտանիքը դուրս է բերել տնից և կանչել օձորորս Սարփամիթր Բհուշան Սանկեին։
Սանկեն դեպքի վայրում բռնել է սողունին։ Հաջորդ առավոտյանևս երկու օձի ձագ դուրս սողացին խոհանոցի լվացարանից։
Այս անգամ Սանկեն որսացել է կոբրայի 22 ձագ։ Նա սողուններին բաց է թողել անտառ և այդ մասին տեղեկացրել անտառտնտեսության դեպարտամենտին։
Կարծիքներ