ԵՄ-ն կդառնա համաշխարհային ուժ միայն Թուրքիայի անդամակցության դեպքում․ Չավուշօղլու

ԵՄ-ն կդառնա համաշխարհային ուժ միայն Թուրքիայի անդամակցության դեպքում․ Չավուշօղլու

Եվրոպական միությունը կդառնա համաշխարհային ուժ միայն Թուրքիայի անդամակցության դեպքում, կարծում է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները նախկինի պես հավատարիմ են ԵՄ անդամակցության գաղափարին։ Այս մասին փոխանցում է ֆրանսիական L’Opinion պարբերականը։

«Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները չպետք է պատանդ լինեն ԵՄ մի քանի համառ անդամ պետությունների մաքսիմալիստական և ազգայնական նկրտումներին։ ԵՄ-ն համաշխարհային ուժ կդառնա միայն դրանում Թուրքիայի անդամակցության պայմաններում»,-նշել է նա։

Չավուշօղլուն Ֆրանսիայի կողմից աջակցության հույս է հայտնել։ Փարիզը, նրա կարծիքով, կարող է նպաստել առաջընթացին, որն օգուտ կբերի ինչպես ԵՄ-ին, այնպես էլ Թուրքիա-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններին։

Չավուշօղլուն նշել է, որ Անկարան մտադիր է շարունակել ներդրում կատարել եվրոպական արժեքների զարգացման և պաշտպանության հարցում։

Այս հայտարարությունն արվել է կիրակի՝ Չավուշօղլուի՝ Ֆրանսիա կատարելիք այցի նախօրեին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում