ԱՄՆ-ն և Ֆրանսիան մտադիր են թույլ չտալ Չինաստանի ղեկավարությամբ նոր աշխարհակարգի ստեղծումը. Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Փարիզի տեսակետները համընկնում են այն հարցում, որ Չինաստանին չպետք է թույլ տալ ստանձնել աշխարհում առաջնորդի դերը: Այս մասին Բլինկենը խոսել է The New York Times պարբերականի լրագրողների հետ զրույցում:
Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո պարզ է դարձել, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան համակարծիք են, որ պետք է հակազդել Չինաստանի ղեկավարությամբ նոր աշխարհակարգի ստեղծմանը: Բլինկենի համոզմամբ՝ նման կարգն «իր բնույթով բացարձակ ոչ լիբերալ է»:
Կարծիքներ