Ղազախստանում ռուսների դերի մասին ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունները ՌԴ ԱԳՆ-ը «լկտի ոճով կատակ» է անվանել
![Ղազախստանում ռուսների դերի մասին ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունները ՌԴ ԱԳՆ-ը «լկտի ոճով կատակ» է անվանել](https://freenews.am/uploads/images/image_750x_61d95ebb9c755.jpg)
Ղազախստանում ռուսների դերի մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունները ՌԴ ԱԳՆ-ը «լկտի ոճով կատակ» է անվանել։ Գերատեսչությունը հիշեցրել է, որ ամերիկացի դիվանագետը «ՀԱՊԿ-ի բացարձակ օրինական պատասխանը» հանրապետության ղեկավարության՝ անվտանգության ապահովմանն աջակցելու կոչին ուղեկցել է չարամիտ դիտողությամբ. «Մեկ դաս անցյալ պատմությունից. դժվար է ստիպել նրանց հեռանալ»:
«Եթե Էնթոնի Բլինքենն այդքան սիրում է պատմության դասերը, ապա թող նա նկատի ունենա հետևյալը. երբ ամերիկացիները քո տանն են, կարող է դժվար լինել ողջ մնալը, չթալանվելը կամ չբռնաբարվելը»,-ասվում է ԱԳՆ-ի Telegram ալիքում:
Գրառման հեղինակների կարծիքով՝ ամերիկյան պետականության բոլոր երեք հարյուր տարիները դա են ցույց տվել։
«Այս մասին շատ բան կպատմեն հյուսիսամերիկյան մայրցամաքի հնդկացիները, կորեացիները, վիետնամցիները, իրաքցիները, պանամացիները, հարավսլավացիները, լիբիացիները, սիրիացիները և շատ այլ դժբախտ մարդիկ, ովքեր բախտ չեն ունեցել տեսնելու այս անկոչ հյուրերին իրենց տանը»,- ասել են գերատեսչությունում։
Կարծիքներ