ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ Իսրայելը մասնակից է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությանը. CNN
ԱՄՆ իշխանությունները գտնում են, որ Իսրայելը մասնակից է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությանը, հայտնում է CNN-ը՝ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային հղումով:
Հոդվածում աղբյուրի անունը չի բացահայտվում:
Պաշտոնյան նշել է, որ նախկինում Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկացրել է իր գործողությունների մասին, նախքան դրանք իրականացնելը, բայց նա չի հստակեցրել, թե արդյո՞ք ամերիկյան կողմը նախապես գիտեր գիտնականի վրա հարձակման մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեհրանի մերձակայքում կատարված մահափորձի արդյունքում սպանվել է միջուկային ֆիզիկոս, Իրանի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտական և նորարարական կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեն, ով երկրի ռազմական միջուկային ծրագրի մշակողներից մեկն էր՝ մինչ դրա լուծարումը 2000-ականներին:
Ավելի ուշ Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ գիտնականի սպանության հետևում կանգնած է Թել Ավիվի «սիոնիստական ռեժիմը»:
Կարծիքներ