Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին:
Ուղերձում ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ինդոնեզիայի Հանրապետության ժողովրդին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը:
Լիահույս եմ, որ վերջին տարիներին հայ-ինդոնեզական հարաբերություններում արձանագրված առաջընթացը կպահպանվի և կնպաստի երկկողմ օրակարգի ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»:
Կարծիքներ