Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության Պետականության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սերբիայի Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք բարեկամ սերբ ժողովրդին՝ իր պետականության հիմքերն էլ ավելի ամրապնդելու և երկիրը մշտապես բարգավաճման ուղով տանելու համար։ Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված բարեկամական կապերը։ Մեր երկրների միջև հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց առանձնահատուկ ջերմությամբ և երկու ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքով: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի արձանագրել նոր ձեռքբերումներ և նվաճումներ ու որակական նոր մակարդակի բարձրացնել բազմաբնույթ համագործակցությունը Հայաստանի և Սերբիայի միջև: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում