Գվատեմալայի Կոնգրեսի առաջին փոխնախագահը դատապարտել է Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումը
Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան դատապարտել է ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակողական գործողությունները: Այդ մասին նա գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում:
«Դատապարտում ենք հուլիսի 12-ին ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումը: Մենք մերժում են պատերազմական գործողությունները և կոչ ենք անում խնդրին լուծում գտնել դիվանագիտական ճանապարհով»,- գրել է Լորենզանան:
2019թ-ի դեկտեմբերին գվատեմալացի պաշտոնյան այցելել էր ՀՀ և Արցախի Հանրապետություն, հանդիպումներ ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների հետ:
Կարծիքներ