«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի գուլպայից հայտնաբերվել են կասկածելի զանգվածով տոպրակներ

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի գուլպայից հայտնաբերվել են կասկածելի զանգվածով տոպրակներ

Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անվտանգության ապահովման բաժնի ծառայողների կողմից հիմնարկի 3-րդ տեղամասի խցերից մեկում իրականացվել է չնախատեսված խուզարկություն։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ  քրեակատարողական ծառայությունը:

Խցում պահվող կալանավորված անձ Ա․Ս․-ի անձնական խուզարկությամբ վերջինի գուլպայի միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ երեք առանձին փաթեթներով։

Փաթեթներում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,62, 0,50 և 2,07 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաբուսաբանական փորձաքննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում