Մենք ասել ենք «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ». վարչապետ

Մենք ասել ենք «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ». վարչապետ

Մենք ասել ենք «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է է «Խաղաղության խաչմերուկ»՝ փոխադարձ հարգանքի, փոխադարձ իրավազորության, ինքնիշխանության ճանաչման հիման վրա:

Այս մասին Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Այսօր երկրներն ամեն ինչ անում են, որ բեռնափոխադրումները իրենց տարածքով տեղի ունենան: Մենք ասում ենք եկեք փակենք հանկարծ մեր տարածքով չանցնեն: Չի լինում էդպես։ Բա ինչի՞ համար ենք պետություն ստեղծել:

Մենք պետք է արձանագրենք թե մեր համաձայնությունն ինչի շուրջ պետք է լինի: Հայաստանը սպառնալիք չի Թուրքիայի համար, Թուրքիան սպառնալիք չի Հայաստանի համար, բայց ո՞նց դա ձևակերպել: Դրա համար էլ հեշտ չի»,- ասել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում