Աննա Կոստանյանը դադարեցնում է անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը

Աննա Կոստանյանը դադարեցնում է անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որտեղ տեղեկացրել է, որ դադարեցնում է անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ անդամակցությունս «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Կշարունակեմ գործունեությունս հասարակական, քաղաքական ասպարեզում՝ ի նպաստ հայ ազգի, Արցախի և Հայաստանի Հանրապետության»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում