Հարավային Օսիայում հայտարարել են Ռուսաստանի հետ սահմանին ԱՄՆ-ից անօդաչուի թռիչքների մասին
Global Hawk RQ-4B ամերիկյան անօդաչուն հունվարի 14-ին եւ 21-ին օդային հետախուզություն Է անցկացրել Հարավային Օսիայի եւ Ռուսաստանի հարավային սահմանների մոտ: Այդ մասին հաղորդվում Է Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) կայքում:
«Հարավային Օսիայի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեում (ՀՕՀ ՊԱԿ)շարունակում են տեղեկություններ ստացվել օպերատիվ իրադրության շուրջ, որն ստեղծվել Է Վրաստանի սահմանամերձ շրջաններում: Այսպես, ընթացիկ տարվա հունվարի 14-ին եւ 21-ին սահմանապահ մարմինների կողմից գրանցվել են Global Hawk RQ-4B ամերիկյան անօդաչուի թռիչքներ, որոնք օդային հետախուզություն են անցկացրել Հարավային Օսիայի եւ Ռուսաստանի հարավային սահմանների մոտ: Անօդաչուն թռել Էր ՆԱՏՕ-ի «Սիգոնելլա» ավիաբազայից (Իտալիա, Սիցիլիա կղզի), վրաց-հարավօսական եւ ռուս-վրացական պետական սահմանն անցել Շիդա-Քարթլիի, Մցխեթ-Մթիանեթիի եւ Կախեթի երկրամասերի տարածքների վրայով»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում Է կոմիտեն, Global Hawk RQ-4B-ը զարգացնում Է ժամում մինչեւ 637 կիլոմետր առավելագույն հզորություն, ունի 5500 կիլոմետր գործողությունների շառավիղ՝ 24 ժամ գտնվելով նշանակման գոտում, դրա թռիչքի առավելագույն տեւողությունը 36 ժամ Է, իսկ հեռավորությունը՝ 22 հազար 780 կիլոմետր: Մեկ օրում այդ թռչող ապարատը կարող Է ստանալ 138 հազար քառակուսի մետր մակերեսով պատկեր՝ 200 կիլոմետր տարածության վրա:
Կիրառվել Է 2016-2017 թվականներին՝ Դոնբասի եւ Ղրիմի տարածքում օդային հետախուզության համար:
«ՀՕՀ ՊԱԿ-ը զուգահեռաբար գրանցում Է Ուիստ բնակավայրի շրջանի սահմանակից տարածքում Վրաստանի պաշտպանության ուժերի հետախուզական դեպարտամենտի (ՆԱՏՕ-ի J-2 դասակարգման) զորամասերի եւ ստորաբաժանումների, ինչպես նաեւ հատուկ գործողությունների ուժերի զինծառայողների հայտնվելը»,-հավելել են Պետանվտանգության կոմիտեում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ