ԱՀԿ-ն անվանել է կորոնավիրուսի «Դելտա» տարբերակը՝ որպես աշխարհում գերիշխող
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը հայտարարել է, որ կորոնավիրուսի «Դելտա» տարբերակը զարգանում է՝ դառնալով գերիշխող ամբողջ աշխարհում, հաղորդում է ՄԿ-ը:
Նա բացատրել է դա կորոնավիրուսի այդ տեսակի փոխանցվելու ունակության մեծացմամբ:
Հիշեցնենք, որ մասնագետները հայտնաբերել են կորոնավիրուսի հնդկական շտամը, որն անվանում են «դելտա տարբերակ», անցած տարվա հոկտեմբերի 5-ին Նագփուր քաղաքում:
Մոսկվայի իշխանությունների տվյալներով՝ այժմ կրկին հիվանդացածների ճնշող մեծամասնությունը մայրաքաղաքում վարակված է հենց հնդկական շտամով:
Կարծիքներ