«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունն Արցախում է

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունն Արցախում է

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Հանդիպման ընթացքում Բալասանյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, ինչպես նաև առկա խնդիրների  հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

«Կարևորել ենք հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում