Քննարկվեց ԵԱՏՄ շրջանակներում ծխախոտային արտադրանքի շուկային առնչվող համաձայնագրի վավերացումը

ՀՀ ազգային ժողովը քննարկեց ԵԱՏՄ շրջանակներում ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության համար պատշաճ պայմաններ ստեղծող համաձայնագրի վավերացման հարցը:
Հարցը խորհրդարանում ներկայացրեց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Համաձայնագրով ճանաչվում է ծխախոտային արտադրանքի հարկման մակարդակը ինքնուրույն որոշելու և իր տարածքում այդ արտադրանքի նկատմամբ հարկային քաղաքականություն վարելու ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության անխախտելի իրավունքը: Համաձայնագիրը նպատակ ունի ԵԱՏՄ շրջանակում ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության համար ստեղծել պատշաճ պայմաններ և ծխախոտային արտադրանքի շրջանառության ոլորտում ապահովել մրցակցային միջավայր:
Միևնույն ժամանակ համաձայնագրի դրույթներն ուղղված է ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում իրացվող ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման միջոցով ծխախոտային արտադրանքի շուկայի ստեղծման համար պայմանների ապահովմանը, սահմանում է ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման սկզբունքները, միջոցներն ու կարգը և կարգավորում է սիգարետների համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման հարցերը:
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի մասով հարկային քաղաքականության վարման սկզբունքների մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի19-ին,Սանկտ Պետերբուրգում:
Կարծիքներ