ԱՄՆ սենատը հավանություն է տվել Չինաստանի հետ մրցակցությանը 250 մլրդ դոլար հատկացնելուն

ԱՄՆ սենատը հավանություն է տվել Չինաստանի հետ մրցակցությանը 250 մլրդ դոլար հատկացնելուն

ԱՄՆ սենատը հավանություն է տվել գիտական հետազոտությունների և բարձրտեխնոլոգիական արտադրությունների ֆինանսավորմանը 250 մլրդ դոլար հատկացնելուն։ Դա կոչված է Չինաստանի հետ մրցակցության ֆոնին ինովացիոն ոլորտում ԱՄՆ-ի առաջնորդության պահպանմանը։

Ծախսերի գլխավոր կետը վերաբերում է կիսահաղորդիչների արդյունաբերության աջակցմանը։ Ոլորտը կունենա 50 մլրդ դոլարի պետական ներդրում։ 1990 թվականին ողջ աշխարհում թողարկվող կիսահաղորդիչների 37 տոկոսը բաժին էր ընկնում ԱՄՆ-ին, իսկ հիմա այդ ցուցանիշը դարձել է 12 տոկոս։

Մեծ գումարներ կուղղվեն պետական հետազոտական կենտրոններին, դրամաշնորհներ կտրամադրվեն մասնավոր ընկերություններին և համալսարաններին՝ խրախուսելու մշակումները, որոնք կարող են դառնալ տեխնոլոգիական բեկումներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում