Վարչապետի որոշմամբ Էդգար Փարվանյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ
 
            ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Եղիազարյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Էդգար Փարվանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Էդգար Փարվանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ օրերս Արգածոտնի մարզպետի պաշտոնից ազատվել էր Ռազմիկ Պետրոսյանը, այդ պաշտոնում նշանակվել էր ԱԺ ՔՊ նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը:


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ