Ապարանի նախկին զինկոմիսարիատի տարածքից մետաղյա լարան գողացած տղամարդը ձերբակալվել է
Ոստիկանության Ապարանի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայիսի 19-ին Ապարանի նախկին զինկոմիսարիատի տարածքից մետաղյա լարան են գողացել:
Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Ապարանի ոստիկանները մայիսի 26-ին գողությունը կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 39-ամյա տղամարդուն:
Գողոնը հայտնաբերվել է: Ապարանցի տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Կարծիքներ