ՀՀ-ն պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է անում չթիրախավորել խաղաղ բնակչությանը
Հայաստանը պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է անում չթիրախավորել խաղաղ բնակչությանը։
Այս մասին Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ցավոք, աշխարհի տարբեր ծայրերում կրկին բորբոքվում են հին հակամարտությունները, պատերազմներն ու խաղաղ բնակիչների տառապանքները։ Սա չափազանց զգայուն հարց է մեզ համար։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ մենք ականատես եղանք նույն իրադարձություններին։ Բոլոր դեպքերում ևբոլոր հակամարտությունների դեպքում կոչ ենք անում չթիրախավորել խաղաղ բնակչությանը և ձեռնարկել բոլոր միջոցները զինված գործողությունները հնարավորինս արագ դադարեցնելու և խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,- նշել է Միրզոյանը։
Կարծիքներ