Խորվաթիա-Իտալիա հանդիպմանը 8 րոպե ավելացրած մրցավարն այլևս չի աշխատի Եվրո-ում
41-ամյա մրցավար Դենի Մակկելին Եվրո-2024-ի խմբային փուլից հետո տեղեկացվել է, որ այլևս չի աշխատի այս մրցաշարի հանդիպումներին։ Այս մասին հայտնում է AD-ն։
Մակկելին աշխատել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի երկու խաղում՝ Գերմանիա — Հունգարիա (2:0) և Իտալիա — Խորվաթիա (1:1):
3-րդ տուրի Իտալիա-Խորվաթիա խաղից հետո որոշ երկրպագուներ հարցեր ունեին այն մասին, թե որքանով էր նպատակահարմար, որ Մակկելիեն խաղի հիմնական ժամանակին ութ րոպե ավելացրեց: Սակայն չի նշվում, որ հոլանդացի մրցավարն այլևս չի աշխատի Եվրո-2024-ում հենց Իտալիայի և Խորվաթիայի հավաքականների հետ խաղում ստեղծված իրավիճակի պատճառով։
Կարծիքներ