Քաջարանի որոշ թափթփուկներ, որոնք սպառնացել են կոմիբինատի աշխատակիցներին, պառկելու են ասֆալտին. Փաշինյան

Քաջարանի որոշ թափթփուկներ, որոնք սպառնացել են կոմիբինատի աշխատակիցներին, պառկելու են ասֆալտին. Փաշինյան

Նախընտրական քարոզչության շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիրը» ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Քաջարանում էր: «Երկու հայտարարություն ունեմ»,-ներկաներին ասաց Փաշինյանը:

«Ասում են, որ սպառնացել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատի աշխատակիցներին ազատել աշխատանքից, եթե մասնակցեն երթին:

Ես ձեզ հիմա խոստանում եմ, որ մինչև հուլիսի կեսերը ձեզ սպառնացողներից որևէ մեկը չի աշխատելու կոմբինատում: Սա առաջին հայտարարությունը: Հերիք է, ինչքան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատի սեփականատեր մնացին բաշիբոզուկները:

Հայաստանի ժողովուրդն իր փայաբաժինն է ունենալու կոմբինատում: Ես ուզում եմ գաղտնիք բացել, հիմա բանակցային գործընթաց է գնում այդ մասով: Հույս ունեմ ոմանք կառուցողական դիրքորոշում կունան, չունենան էլ, Հայստանի ժողովուրդը, թեկուզ ազգայնացման մասին օրենքով, կոմբինատից իր փայաբաժինը ստանալու է: Օտարերկրյա ներդումներին ոչինչ չի սպառնում:

Եվ հաջորդը, որոշ թափթփուկ պաշտոնյաներ կան Քաջարանում, ես ձեզ խոստանում եմ, որ Քաջարանի ասֆալտին պառկելու են ընտրություններից հետո: Հաստավիզ մի քանի հոգի կա»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու Քաջարանի այցը շարունակեց երթով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում