Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում անցկացվելիք զորավարժություններին

Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում անցկացվելիք զորավարժություններին

Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում անցկացվելիք «EFES-2022» զորավարժություններին: Այդ մասին հայտնում է Ermenihaber-ը՝ նշելով, որ տեղեկատվությունը  հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի էջը:   

Հրապարակված հայտարարությունում ասվում է, որ նախքան զորավարժությունների մեկնարկը, Ադրբեջանում ծառայություն իրականացնող թուրքական բանակի հրահանգիչների խումբն Ադրբեջանի զինուժի հետ կանցկացնի տարբեր տեսակի վարժանքներ:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չի նշում, թե երբ են մեկնարկելու «EFES-2022» զորավարժությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում