Արտակարգ իրավիճակ Բավարիայի արևելյան շրջաններում
Գերմանական Բավարիայի արևելյան շրջաններում ջրհեղեղի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Բավարիայի փրկարար ծառայությունը:
Արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել Բերհթեսգադեներլենդ շրջանում:
Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Բերհթեսգադեն և Բիշոֆսվիզեն բնակավայրերում. մի շարք տներ հեղեղվել են, բնակիչներին խորհուրդ է տրվել լքել ստորին բնակելի հարկերը և դուրս չգալ փողոց:
Արևմտյան Գերմանիայում ջրհեղեղների հետևանքների մահացածների թիվը հասել է 141-ի:
Ռեյնլանդ-Պֆալցինա նահանգում աղետի զոհերի թիվը հասել է 98-ի: Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգում մահացել է առնվազն 43 մարդ: Ընդհանուր առմամբ, 670 մարդ տուժել է երկրի արևմուտքում գտնվող Ահրվեյլեր շրջանում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հուլիսի 18-ին կայցելի աղետի գոտի:
Կարծիքներ