«Բագրատյանն ու Քոչարյանը սրանից լավ նվեր դժվար թե անեին Ալիևին».Տարոն Չախոյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանը գրում է.
Հրանտ Բագրատյանը խրոխտ հայտարարում է, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթով Սյունիքը տվել ենք Ադրբեջանին, իսկ 5-րդ ալիքը լուսաբանում է Բագրատյանի հակապետական մտքի գոհարները։
Այս կեղծ թեզերով ու՞մ շահերն են սպասարկում Բագրատյանը, 5-րդ ալիքն ու նրա սեփականատերը՝ Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ Ալիևի։
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ընդդիմադիրները հայտարարում են Սյունիքը կամ Սյունիքով Ադրբեջանին միջանցք տալու իրենց պատրաստակամության մասին, միայն թե հասնեն բաղձալի նպատակին՝ իշխանափոխության։
«Օգնեք գանք իշխանության, միջանցք էլ կտանք, Սյունիքն էլ կտանք, կասենք Փաշինյանն էր խոստացել»։ Սա է ընդդիմադիրների՝ տարածաշրջանային խոշոր խաղացողներին տված ազդակը։
Հ Գ․ Բագրատյանն ու Քոչարյանը սրանից լավ նվեր դժվար թե անեին Ալիևին։
Կարծիքներ