Երախտագիտությունս եմ հայտնում արցախահայության արդարացի պահանջը փաստարկված տեղ հասցնելու համար․ Ռուբեն Վարդանյան

Երախտագիտությունս եմ հայտնում արցախահայության արդարացի պահանջը փաստարկված տեղ հասցնելու համար․ Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է քիչ առաջ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով բավարարավեց Հայաստանի կողմից ներկայացված՝ «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը։

Ռուբեն Վարդանյանը գրել է․

«Ադրբեջանը պարտավոր է կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան և ազատ տեղաշարժն ապահովելու համար։

Ինչպես հաճախ նշել եմ իմ հանրային ելույթներում՝ իրավունքը մեր կողմից է, և մենք կարող ենք տարբեր մեխանիզմների օգնությամբ ցույց տալ, որ մեր պահանջներն արդարացի են, և միջազգային իրավական գործիքակազմը կարևոր է այդ ճանապարհին։

Իմ երախտագիտությունն եմ հայտնում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին, ամբողջ թիմին, այն բոլոր մարդկանց, որոնք հսկայական աշխատանք են կատարել արցախահայության արդարացի պահանջը փաստարկված տեղ հասցնելու ուղղությամբ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում