Ակնհայտ է, որ ակցիայի մասնակիցները հետապնդում են իրավիճակը սադրելու և բախումներ հրահրելու նպատակ․Արթուր Հովհաննիսյան

 Ակնհայտ է, որ ակցիայի մասնակիցները հետապնդում են իրավիճակը սադրելու և բախումներ հրահրելու նպատակ․Արթուր Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Այսօր ականատես եղանք, թե ինչպես են ընդդիմադիրներին պատկանող լրագրողներ սպառնում ոստիկաններին։ Տեսանք, թե ինչպես են ակցիայի մասնակիցները շշեր նետում ոստիկանների ուղությամբ և ընդհուպ հայհոյանքներ ու վիրավորանքներ հնչեցնում, հրում ու փորձում հարվածել։

Տեսանք նաև, որ ոչ մեկ անգամ արդեն ակցիայի մասնակիցները հայհոյում և սպառնում են այլ կարծիք արտահայտող անցորդներին։

Ակնհայտ է, որ ակցիայի մասնակիցները հետապնդում են իրավիճակը սադրելու և բախումներ հրահրելու նպատակ։

Հարկ է արձանագրել, սակայն, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը պատվով կատարում է հասարակական կարգը պահպանելու իր առջև դրված պարտականությունները և գործում է համաչափ և ժողովրդավարական պետության ոգուն համահունչ։

Որևէ մեկին չի հաջողվելու կասկածի տակ դնել ժողովրդավարությունն ու ժողովրդի իշխանությունը մեր երկրում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում