Չիլիի հյուսիսում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Չիլիի հյուսիսային մասում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Իկիկե քաղաքից 137 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է մոտ 227 հազար մարդ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի եղել.
Կարծիքներ