Կրասնոդարի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի, Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ու անձնագրային և վիզաների վարչության (ԱՎՎ) աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 31-ին ԱՎՎ-ում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տարվել 55-ամյա Էդուարդ Մ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Էդուարդ Մ.-ն 2022 թ. հուլիսի 12-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ և 159.2-րդ հոդվածների մեղադրանքով:
Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ