ՀՀ քաղաքացին ձեզ ապրանքի պես փաթեթավորելու է և դնելու է այն տեղը, որին արժանի եք. Փաշինյանի ուղերձը ընդդիմադիր 3 ուժերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտած՝ ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերին, որի շրջանակում կա 5 ձերբակալված:
«Ուղերձ եռագլխիկներին» խորագրով տեսանյութում Փաշինյանը խոսքն ուղղում է առաջիկա ընտրություններին քաղաքական հայտ ներկայացրած ընդդիմադիր երեք ուժերին, որոնց առաջնորդներն են Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը:
«Դուք 2026 թվականի հունիսի 7-ին ստանալու եք ՀՀ քաղաքացու պատասխանը, և ՀՀ քաղաքացին, որին դուք թվագրում եք, փաթեթավորում եք, և որոշում եք՝ փողով կարող եք առնել-ծախսել, ձեզ ապրանքի պես փաթեթավորելու է և դնելու է այն տեղը, որին դուք արժանի եք, որ ՀՀ համը ձեր բերանում է մնալու, պատերազմի եռագլխի կուսակցության երեք գլխիկներ»,-ասաց նա:


Կարծիքներ