Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 91 քաղաքացի
Երևանում «Դիմադրության» շարժման կողմից իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում Երևանում բերման է ենթարկվել 91 քաղաքացի։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Վաղ առավոտից Երևանի տարբեր փողոցներում «Դիմադրության» շարժումը իրականացրել է ավտոերթեր, որոնց ընթացքում՝ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, ակցիայի մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր են արձանագրվել:
Կարծիքներ