Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել
Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել:
Այս մասին «Լուրեր»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար:
Նույն գործով ձերբակալվել էին վերջինիս որդին՝ Խաչատուր Բալասանյանը, Գյումրու ներկա փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանն ու նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը: Խաչատուր Բալասանյանն ու Սուրեն Ջանոյանը տնային կալանքում են:
Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը Հայաստանում չէ: Ոստիկանությանը հանձնարարվել է նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին:
Կարծիքներ