Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում շարունակում է լարված մնալ. Փաշինյանը՝ Պուտինին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ասել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում շարունակում է լարված մնալ։
Այս մասին գրում է tass.ru-ն:
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի սահմանային և մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովել բոլոր տրանսպորտային միջոցների բնականոն անցումը երկրի տարածքով։
Երևանն ակնկալում է, որ Ադրբեջանը բաց կլինի Ռուսաստանի Դաշնություն և Իրան հայկական ապրանքների փոխադրման համար՝ պարիտետային հիմունքներով:
Կարծիքներ