Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատավորն է քննելու այն
ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։
Քրեական գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին։
Նշենք, որ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 306-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետական գաղտնիք հրապարակելը):
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մովսես Հակոբյանը 2020 թվականի նոյեմբերի 19-ին «Հայելի ակումբ»-ում լրագրողների հետ հրավիրված ասուլիսի ժամանակ դիտավորությամբ հրապարակել է պետական գաղտնիք պարունակող՝ ռազմական բնագավառի տեղեկություններ:
Կարծիքներ