Ռուսաստանի անհիմն պահանջներին մենք սկսել ենք ասել` կներեք, դրանք անհիմն են. Արսենյան

Ռուսաստանից Հայաստանի իշխանությունների հասցեին դժգոհություն է հնչում, քանի որ հայկական կողմը սկսել է պաշտպանել իր ազգային շահերը երկկողմ հարաբերություններում և մերժել անհիմն պահանջները:
Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
«Մենք չենք Ռուսաստանի հետ որևէ հարաբերություն խզել կամ փչացրել, մենք չենք պայմանագիր առ ոչինչ արել կամ չեղարկել, պարզապես մեզ անհիմն ներկայացվող պահանջներին մենք սկսել ենք ասել` կներեք, դրանք անհիմն են»,– ասել է պատգամավորը:
Ըստ Արսենյանի, ընդդիմությունը ևս պետք է աջակցի այս մոդելին, որպեսզի այն,անգամ իշխանափոխության դեպքում, պահպանվի:
«Մի օր իշխանությունը կփոխվի, սակայն այս մոդելը, երբ երկկողմանի խոսակցության ժամանակ հաշվի կառնվեն միմյանց շահերը, կմնա»,- շեշտել է Գուրգեն Արսենյանը։
Կարծիքներ