Ամերիկացին վիճակախաղի հաղթող է դարձել վեցերորդ անգամ

Ամերիկացին վիճակախաղի հաղթող է դարձել վեցերորդ անգամ

ԱՄՆ Այդահո նահանգի բնակիչը վիճակախաղում հաղթել է վեցերորդ անգամ: Ինչպես փոխանցում է CNN-ը, Բրայան Մոսը 250 000 դոլար շահում է ունեցել օրեր առաջ:

Այնուամենայնիվ, սա նրա խոշորագույն մրցանակն է բոլոր վեց շահումներից: Ամերիկացին, որը սպորտային իրերի և առողջարար սննդամթերքի խանութ ունի, նշել է, որ կանոնավոր կերպով խաղում է, քանի որ գիտի, որ այդպիսով աջակցում է Այդահոյի դպրոցներին:

Idaho Lottery վիճակախաղի շահութաբաժնի մի մասը հատկացվում է տեղի դպրոցներին աջակցող հիմնադրամին: Պետական վիճակախաղի պատմության մեջ ընդհանուր առմամբ 961.5 մլն դոլար է փոխանցվել այդ նպատակին:

Ամերիկացին հայտնել է, որ մտադիր է մի կողմ դնել շահած գումարը՝ դստեր կրթության համար:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում