Ինդոնեզիայի ափերի գրանցվել է 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Այսօր Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու ափերին տեղի է ունեցել ուժգին երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է 6.2 մագնիտուդ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Ստացված տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մանադո քաղաքից 202 կմ հարավ-արևմուտք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 102 կմ խորությամբ: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի սպառնալիք չկա:
Կարծիքներ