Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 9 289 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 9 289 նոր դեպք

Մեկ օրում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 9 289 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը 5 053 748 է: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին մայիսի 29-ին  լրագրողներին հայտնել է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը:

Մեկ օրում առողջացել է 9 250 մարդ: Առողջացածքների ընդհանուր թիվը 4 670 484 է:

Այս պահին Ռուսաստանում բուժում է ստանում 262 457 վարակված:

Երկրում համավարակի հետևանքով մահացածների թիվը  մեկ օրում ավելացել է 401-ով: Մահացությունների ընդհանուր թիվը 120 807 է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում