15 հազար դոլար, 16 հազար ռուբլի, 200 եվրո և 2 մլն 500 հազար դրամ․ Տավուշի մարզում թալանել են ուսուցչուհուն․ Shamshyan
Հունիսի 1-ին ոստիկանության Դիլիջանի բաժին է ահազանգել Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 65-ամյա Ս. Սանթրոսյանը։ Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Նա հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան առաջին և երկրորդ հարկերի մուտքի դռները, մտել ներս, տունն ամբոջովին տակնուվրա արել և ննջասենյակի պահարանից հափշտակել պայուսակում եղած գումարները:
Աղբյուրի տեղեկություններով՝ ժամանած ոստիկաններին և քննիչներին Ս. Սանթրոսյանը հայտնել է, որ հափշտակել են 15 հազար ԱՄՆ դոլար, 16 հազար ՌԴ ռուբլի, 200 եվրո և 2 մլն 500 հազար դրամ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Կարծիքներ